Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում. Տիգրան Աբրահամյան
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհատվածի անվտանգության ապահովման և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։
Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։
Սակայն սրանց «բանավոր փոխըմռման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։
Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պարոնայք սպաներ, գլուխներդ բարձր պահեք
- Եթե դա հաջողեցինք, իրենց գժի տեղ դնողների հենարանը կփլուզվի, բոլոր հարցերը կկարգավորվեն. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան