Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան
«Սիրելի ժողվո՛ւրդ, մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու, սահմաններն ամրացնելու, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և խորացնելու համար»,-Աբովյան քաղաքի բնակիչներին դիմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց, որ իր առաջնորդած թիմի հիմնական նպատակներից է տնտեսական վերելք ապահովելը, գործազրկության, արտագաղթի և աղքատության դեմ պայքարելը:
Նա նաև հայտնեց, որ ցանկանում են ժողովրդին հանգստություն և համերաշխություն բերել՝ նկատելով, որ հնարավոր չէ ստեղծագործել և արարել այսպիսի մթնոլորտում, բայց և շեշտեց, որ կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում իրնեց զգում են ինչպես ձուկը ջրում:
Շեշտելով, որ չի ուզում խոսել այսօրվա իշխանությունների մասին, որտեղ «իսան» չկա՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց. «Իրենք այս վիճակը ստեղծում են, դրանից հաճույք են ստանում և համոզված եմ, որ այդ վիճակից նաև շահույթ են ստանում»:
Նկատելով, որ արդյունաբերական Աբովյան քաղաքում ամենասուրն աշխատատեղերի հարցն է՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ չեն լինի աշխատատեղեր, եթե չլինեն ներդրումներ, իսկ վերջիններս չեն լինի, եթե այսօրվա տնտեսական քաղաքականությունը շարունակվի, երկիրը լինի անկանխատեսելի, լարված և ներդրողների նկատմամբ չլինի հարգալից վերաբերմունք և հավելեց, որ գործող իշխանությունները չեն հարաբերվում ո՛չ աշխատատեղ ստեղծողի, ո՛չ էլ աշխատողի հետ:
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ստեղծող տեսակ չեն, այլ՝ ավիրող և քայքայող են:
«Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, դա մեր տեսակը չէ»,- ժողովրդին դիմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը և խնդրեց, որ իրենց վստաության քվե տալուց հետո ժողվուրդը պահանջատեր լինի, իսկ իրենք պատրաստ են մտնել ծանր բեռի տակ:
Հարակից հրապարակումներ`
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
- Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր․ Ռոբերտ Քոչարյան
- Քաղաքական ենթատեքստով մարտական սպային աշխատանքից ազատելը հանցագործություն է․ Ռոբերտ Քոչարյան
- Ստեղծելու ենք վետերանների գերատեսչություն, հավանական է նախարարություն․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս
- Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը որդեգրել է մի ոճ՝ վարկաբեկել բոլորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան