Փաստ է, վարչական ռեսուրսն օգտագործվում և չարաշահվում է․ Ա․ Վարդևանյան
Այսօր տեղեկություն ստացանք այն մասին, որ ներկայիս իշխանությունը մարզպետարանների միջոցով որոշել է օգտագործել պետական բյուջեի միջոցները նեղ, քաղաքական, պրիմիտիվ նպատակներով։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց դաշինքի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ կնքվում են քաղաքացիաիրավական պայմանագրեր ՔՊ-ի ներկայացուցիչների, շտաբի պատասխանատուների հետ՝ քողարկելով դրանք մարզպետարանների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով։
«Մենք հայտարարությամբ են հանդես եկել այս դեպքի վերաբերյալ և ուղղակիորեն խնդրել ենք Գլխավոր դատախազին այս հարցը դարձնել քննության առարկա։ Սա վարչական ռեսուրսի օգտագործման դասական դրսևորում է։ Մենք ստացել ենք նաև տեղեկություններ,տեսանյութերը կան, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի այցից հետո 10-ից ավելի ոստիկանական ավտոբուսներ լքում Վանաձոր քաղաքը։ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում գտնվող բարձրաստիճան անձը չի կարող ունենալ նման ոստիկանական ռեսուրսի անհրաժեշտություն։ Սաևս վարչական ռեսուրսի չարաշահում է» ,- ասաց նա և ընդծեց,որ ոստիկաններից շատերը լինում են քաղաքացիական համազգեստով։
Վարդևանյանի համոզմամբ՝ սա արվում է պետական բյուջեի հաշվին։
«Փաստ է, վարչական ռեսուրսն օգտագործվում է, չարաշահվում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան