Անվտանգության խնդիրը լուծելու համար ազատագրում ենք երկիրը սրանցից, հետո բոլորս կպնում ենք գործին. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն երկրի անվտանգության խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է համարում կապիտուլյանտ իշխանությունների դուրս շպրտումը սենյակներից:
Վայոց Ձորի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի համախոհների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանն ասել է. «Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջ կյանքում ապահովել է մեր երկրի անվտանգությունը, կանգնած է եղել երկու հայկական պետությունների Արցախի և Հայաստանի ստեղծման, մեր բանակի ձևավորման ակունքներում: Նա ունի մեծ փորձ, գիտելիքներ:
Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ ազգային անվտանգության մարմիններում, շատ լավ գիտեմ, թե ինչ է անվտանգությունը, թե ինչպես պետք է ապահովել մեր երկրի անվտանգությունը:
Առաջին հերթին այս խնդիրը լուծելու համար դուրս ենք շպրտում այս կապիտուլյանտ իշխանություններին իրենց սենյակներից, ազատագրում ենք մեր երկիրը սրանցից, որից հետո մենք միասին բոլորս կպնում ենք գործին, և այնպիսի Հայաստան ենք կառուցում, որտեղ մարդը կարող է ապրել ապահով և լավ»:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
- Վանեցյան. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
- Խաչիկ Գալստյան. Միայն Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ՝ այդպիսով ուղերձ հղելով թե աշխարհին, թե համայն հայությանը
- Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
- Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի անունը փոխած արտասանես․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
- Արթուր Վանեցյան. Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ ու խոհեմ, ուզում ենք ազատել երկիրը չարի լծից