Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
«Իրական ընդդիմադիր դաշտի քարոզարշավը ես շատ դրական եմ համարում»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ակնհայտորեն ակտիվացրել է իր աշխատանքները թե քաղաքական օրակարգի ձևավորման տեսակետից, թե տեղերում աշխատանքի՝ հասարակությանը ներկայացնելով այսօրվա իրավիճակի ճշգրիտ գնահատականները:
Արմեն Աշոտյանի խոսքով, եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը և շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական, անձնական խաղով:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մասին, նա նշեց. «Այն իրականում քարոզարշավ չէ: Նիկոլի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի գարշահոտ ջրերը թափվում են հանրապետությունով մեկ և այդ խափանված կոյուղին դեռ մի ութ օր շարունակելու է թունավորել Հայաստանի քաղաքացիների կյանքը և քաղաքական օրակարգը: Մեզ արագ պետք է բրիգատ, որը գա, հունիսի 21-ից հետո այդ կոյուղին վերանորոգի, որ այլևս Հայաստանով մեկ այդ գարշահոտը չտարածվի»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Շինծու քրգործի նպատակն է կասեցնել «Պատիվ Ունեմ»-ի վարկանիշի սրընթաց աճը
- Փաստաբաններ. «Պատիվ ունեմ»-ի պատգամավորության թեկնածուի ձերբակալումն ապօրինի է
- Վանեցյան. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
- «Պատիվ ունեմ» դաշինքը Սյունիքի մարզում է
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- «Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքի մարզում է
- «Պատիվ ունեմ» դաշինքը հանդիպումներ է սկսել Երևանում
- Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
- «Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան