Արթուր Վանեցյանն, իրոք, բարի մարդ է, բայց ինքը չէ. Աշոտյան
«Ես ինչքան շփվել եմ Արթուր Վանեցյանի հետ, ինքն, իրոք, բարի մարդ է, բայց այս դեպքի հետ կապ չունի, հաստատ: Բարի է, բայց ինքը չէ»,-ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակելով ձայնագրությունն ասել էր՝ բարի մարդ է փոխանցել իրեն, այդ բարի մարդը կարո՞ղ է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է, ով Նիկոլ Փաշինյանի հետ է աշխատել:
Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր այդ ձայնագրությունը չեն հասկացել, իսկ նիկոլական պրոպագանդան փորձում է դա ֆռացնել իբր ընդդիմադիր դաշտում ճեղքում առաջացնելու համար:
«Կոպիտ ասած՝ մեզ ուզում էին կռվացնել 1-2 իրական ընդդիմադիր այլ ուժերի հետ: Հասկացան, որ սա նիկոլական մանիպուլյատիվ թեզ է:
Այնտեղ ի՞նչն էր Նիկոլի փիառը, որ ինքը մեր երեխաների գլուխը կերե՞լ է, որ պատերազմ է բերե՞լ Հայաստան, լուծում կար, որ Արցախն Ադրբեջանի մեջ չի լինելու, իսկ ինքը նենց արեց, որ ոչ միայն ազատագրված տարածքները, Արցախից էլ երկու շրջան, վրան էլ Դադիվանանք, Շուշի ու Հադրութ գնացել է Ադրբեջան: Դա հայանպա՞ստն է:
Այդ մարդկանց զգալի մասը պատերազմ, ցավ չի տեսել: Ես տեսել եմ…
Մի խոսքով, գլուխները պատով են տվել այն մարդիկ, ովքեր ասում են Նիկոլը Սերժի մարդն է ու մենք Արցախը չէինք կարողանում ծախել, բերեցինք Նիկոլին, որ ծախի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու ընտրատեղամասերում. Աշոտյան
- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց. Արմեն Աշոտյան
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, թե իրեն գժի տեղ է դնելու և թռնելու է բանակցային պրոցեսից. Ինչպե՞ս է արվել ձայնագրությունը
- Կարեն Վրթանեսյան. Այդ 3-րոպեանոց ձայնագրությունում ռեալպոլիտիկի մի ամբողջ դասագիրք է ամփոփված
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը