Արսեն Բաբայան. Շինծու քրգործի նպատակն է կասեցնել «Պատիվ Ունեմ»-ի վարկանիշի սրընթաց աճը
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուբեն Խլղաթյանի դեմ շինծու քրեական գործի նպատակն է կասեցնել «Պատիվ Ունեմ» դաշինքի վարկանիշի սրընթաց աճն ու խոչընդոտել մեր հաղթող քարոզարշավը
Վերջին շաբաթում բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներն ու հետազոտությունները հստակ վկայում են, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի վարկանիշը սրընթաց աճում է։ Հենց այս փաստն է սարսափի մեջ գցել կապիտուլյանտին, որի պատճառով էլ վերջինս որոշել է մեր դաշինքի ներկայացուցչի նկատմամբ իրականացնել հերթական քաղաքական հետապնդումը։
Ինչքան հնարավոր ու անհնար սուտ կար դրանցով կապիտուլյանտն արդեն հասցրել է մեղադրել է վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանին։ Քրեական օրենսգրքում ինչքան հոդված կար՝ ամեն մեկով մի քանի քրեական գործեր է հարուցել մեր նկատմամբ։ Սակայն այդ բոլոր քրեական գործերը հերթով ու շարքով պայթում են հենց կապիտուլյանտի գլխին։
Ակնհայտ է, որ մեր հաղթող քարոզարշավը շատ է ցավացրել կապիտուլյանտին և նա որոշել է գործի դնել իր համար սովորական դարձած ամենաստոր մեթոդները։ Այս անգամ էլ նա ձերբակալել է մեր դաշինքի ուժեղ թեկնածուներից Ռուբեն Խլղաթյանին, որն ունի բազմահազար համակիրներ։
Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ անգամ ընտրակաշառք բառի հետ «Պատիվ Ունեմ» դաշինքի որևէ անդամ որևէ առնչություն չունի, առավել ևս Ռուբեն Խլղաթյանը, ով այնքան հեղինակություն և համակիրներ ունի, որ կապիտուլյանտի ողջ քաղաքական թիմին միայնակ կհաղթի ընտրություններում։ Սա հերթական քրեա-քաղաքական կարված գործն է, որը կրկին փլվելու է կապիտուլյանտի դատարկ գլխկին։
Կապիտուլյանտն այնքան սարսափած է իր կարած քրեական գործի փուչիկ լինելու փաստով, որ անգամ փաստաբանին թույլ չեն տվել իրավաբանական օգնություն տրամադրել Ռուբեն Խլղաթյանին։ Փաստաբանին հաջողվել է մտնել ոստիկանության բաժին և տեսնել իր վստահորդին միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո։
Շինծու քրեական գործի ընթացքի և մանրամասների մասին տեղեկությունները պարբերաբար կհաղորդի փաստաբան Գայանե Պապոյանը։
Կապիտուլյանտին խորհուրդ եմ տալիս հանգիստ համակերպվել իր հեռանալուն և երաշխավորում եմ, որ իր նկատմամբ վենդետա չի լինելու։ Անգամ կապիտուլյանտի նկատմամբ գործելու է բացառապես օրենքն ու արդարադատությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան