«Մեր զինվորը ռուս զինվորի հետ պետք է ուս-ուսի կանգնած լինի սահմանին»․ Գագիկ Ծառուկյան
Վայոց ձորի Եգեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց ծրագրերն ու երկրի առջև ծառացած խնդիրները։
«Այսօր մենք վտանգի մեջ ենք, վտանգի եզրին ենք։ Այսօր ամենակարևոր խնդիրը ոչ թե ճարտար խոսելն է, այլ հարկավոր է քայլ կատարել։ Մեր երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը։ Ղարաբաղը կորցրել են, այսօր անվտանգության եզրին ենք»,- ասաց Ծառուկյանն ու նշեց, որ այս առումով լուծումը տեսնում է Ռուսաստանի հետ։
«Մեր զինվորը ռուս զինվորի հետ պետք է ուս ուսի կանգնած լինի սահմանին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում