Որևէ մեկը չի պլստալու․ Գարիկ Գալիկյանը ՝ Աբովյանի դիահերձարանի դեպքի մասին
Փաստաբան Գարիկ Գալիկյանը գրում է․
«Ոնց հասկանում եմ ընդամենը երկու օր բավականին բուռն քննարկվեց Աբովյանի դիահերձարանի հետ կապված հարցը և վերջ։
Սակայն նշեմ, որ ինչպես խոստացել էի հետևողական եմ լինելու հարցին և այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Կոտայքի մարզի դատախազի տեղակալի հետ, հունիսի 2֊ին իմ կողմից ՀՀ Գլխավոր դատախազին ներկայացրած հաղորդման հետ կապված։
Քանի, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի 1֊ին մասով, օրենքի շրջանակներում քննարկեցինք նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 265֊րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը։
Դատախազի տեղակալը տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով տրվել է ցուցում բազմածավալ քննչական գործողություններ կատարելու, հարցաքննվում են անձինք, սակայն նախաքննության գաղտնիքից ելնելով բնականաբար մանրամասն չի ներկայացվի։ Դատախազը նաև հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով կկատարվի օբյեկտիվ քննություն։
Հ.Գ. Որևէ մեկը չի պլստալու, ցանկացած անձ, ով առնչություն ունի նշված դեպքի հետ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու՞ է Ավանեսյանը կեղծում, որ զոհվածների դիերի ոչ պատշաճ պայմաններում պահպանումը Աբովյանում մասնավոր դեպք է
- Ինչպես են զոհվածների դիակներն ու մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան. «Լույսի ճրագ»
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան