
Հույն պատգամավոր․ Էրդողանն այցելում է Շուշի․ սա այն միամիտների համար, որ կարծում են Թուրքիան հանդարտվել է
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Կաիրիդիսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշի այցին։
«Երկուշաբթի Էրդողանը գնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ու հանդիպելու Բայդենին։ Երեքշաբթի, սակայն, նա գնում է Շուշի, Լեռնային Ղարաբաղ՝ տոնելու ադրբեջանցիների հաղթանակն ու նոր թուրքական հյուպատոսություն բացելու։
Սա Եվրոպայում այն միամիտների համար, որոնք կարծում են, որ Թուրքիան «հանդարտվել է»»,-գրել է Կաիրիդիսը։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բրյուսելում Բայդեն-Էրդողան հանդիպմանը ԱՄՆ նախագահը քննարկելու է, ի թիվս այլ հարցերի, նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։