Դուք մեզ ստիպելու եք աշխատել 24 ժամ, արդյունքում շահելու են մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է. Ռոբերտ Քոչարյան
«Ի՞նչ պետք է անենք՝ աշխատանքը բերենք մարդու մոտ, որ այլևս ոչ մեկ աշխարհով մեկ չվազի և աշխատանք փնտրի, փորձելու ենք և, համոզված ենք՝ վերականգնելու ենք այն փառքը, որը ադամանդագործության մեջ դուք ունեիք»,- Նոր Հաճն ավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այն շատ փոքր մասն է, որը դաշինքը պատրաստվում է անել երկրի տնտեսությունը վերականգնելու համար:
ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ Նոր Հաճն էր գալիս այնտեղ բացված ադամանդների գործարարններ այցելելու համար, որտեղ խոշոր ներդրումային ծրագրեր էր իրականցրել և ցավով նակտեց, որ դաշինքի տեղի ներկայացուցիչներից տեղեկացել է, որ իր պաշտոնավարման տարիներին ստղծված գործարաններն այս պահին 7-10% են աշխատում:
Նա անարդար համարեց ավանում ադամանդագործության նման վիճակի պատճառով ծանր պայմաններում հայտնված մասնագետների վիճակը, որոնք ստիպված են եղել լքել քաղաքն այլ տեղ իրենց մասնագիտությամբ գործ փնտրելու համար:
«Բոլորը մեր քաղաքացիներն են և նրանց չենք բաժանում սևերի և սպիտակների, բայց կա քաղաքական ուժ, որն ասում է, որ այն իր քաղաքական նպատակն է, նրանց նպատակն է բաժանել, բաժանելով տիրել և, միգուցե, դրանով այլ շահեր հետապնդել»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Նա շեշտեց, որ մի քանի անգամ ապացուցել է, որ եթե մի բան խոստանում է, ապա անպայման իրագործում է:
«Եթե դուք հունիսի 20-ին ընտրեք 24 համարին, դուք մեզ ստիպելու եք աշխատել 24 ժամ, արդյունք ստանալու համար մենք ստիպված ենք լինելու աշխատեցնել ձեզ և արդյունքում շահելու է մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է»,-հայտարարեց Ռոբերտ Քոչայնաը:
Հարակից հրապարակումներ`
- Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան