Պահեստազորի սպաներ. Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մայիսի 28-ին Ռուսաստանի ՃԵԱԳՎ-ի տեսուչը Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ պատահաբար մահացու վիրավորել էր Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացու, ով քրեական շրջանակներում հայտնի էր «Կուրբաշի» մականվամբ, որպես չարանենգ օրինախախտ գտնվում էր ոստիկանության տեղի շրջանային բաժանի հատուկ հաշվառման մեջ։
Նովոսիբիրսկյան դեպքերի հետ կապված՝ ազգայնական հիստերիայի ալիքը համակեց ռուսաստանյան քաղաքները։ Ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները ռուսների հետ հաշվեհարդար տեսնելու կոչերը համահավասար տարածեցին և հայերի վրա, թեպետ սա տարօրինակ չէ՝ ռուսների պես մենք նրանց համար նույն «անհավատներն» ենք։
Ռուսական շուկաները կառավարման տակ վերցրած ու տիրոջ իրավունքով ոլորտում իրենց օրենսդիր հռչակած ադրբեջանցիները, որ հատկապես ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իրենց «հաղթող» ու միջնորդ դատավոր զգալով ԱՊՀ ողջ տարածքում, մշտապես գործում են, երբ ունեն թվային գերազանցություն և, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ունակ են խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնարարքների։
Օրինակների հետևից պետք չէ շատ հեռու գնալ։ Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը, որտեղ հայ բնակչությունն էթնիկ պատկանելության հողի վրա զոհ դարձավ բռնությունների, ջարդի ու սպանություների։ Անօրենություններն ու լպիրշություններն անթույլատրելի են։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հարկ է, որ զգոն լինեն, կանխարգելեն ազգայնական հողի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները, հատկապես որ նման քայլերի դրդող գաղափարախոսական կենտրոնները գտնվում են ու կարգավորվում են Թուրքիայից, միջազգային ահաբեկչական այլ կենտրոններից։
Հաշվի առնելով, որ ՃԵԱԳՎ-ի տեսուչն ազատված է կալանքից, հարկ է կտրուկ կանխարգելել ինքնադատաստանի գործողություններն ու ազգայնական քարտի խաղարկումը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքերով»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Ադրբեջանում գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ
- ԱԱԾ պահեստազորի սպաներն ահազանգում են՝ խոստանում են համաներում քվեարկության դիմաց
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Բա ո՞ւր է մեր «սպեցնազը»
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան