ՌԴ ԱԻՆ-ը Գազայի հատվածից տարհանել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 112 քաղաքացու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի պատճառով Գազայի հատվածից տարհանել է Ռուսաստանի և ԱՊՀ 112 քաղաքացու: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ուրբաթ օրն այդ մասին Facebook- ի իր էջում տեղեկացրել է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանությունը:
«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, հունիսի 10-ին, Պաղեստինից և Եգիպտոսից դուրս են բերվել Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների երկրորդ մեծ խումբը (112 մարդ), որոնք Գազայի հատվածը լքելու ցանկություն էին հայտնել Իսրայելի հետ վերջին զինված ընդհարման հետևանքով ստեծված ծանր հումանիտար ճգնաժամի պատճառով:
Կահիրեում Ռուսաստանի դեսպանատունը ակտիվորեն մասնակցել է տարհանման նախապատրաստմանը և անցկացմանը: Հունիսի 11-ի գիշերը տարհանվածները Կահիրեի օդանավակայանից, ուր նրանց համար ժամանել էին Ռուսաստանի ԱԻՆ երկու ինքնաթիռ, ուղևորվել են Մոսկվա»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից:
Դիվանագետները շնորհակալություն են հայտնել Եգիպտոսի իշխանություններին՝ ռուսաստանցիների և ԱՊՀ բնակիչների տարհանման գործում ցուցաբերած օգնության, ինչպես նաև արագ սահմանահատում ու անվտանգություն ապահովելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի վերջին հրամանագիր էր ստորագրել Գազայի հատվածից Ռուսաստանի քաղաքացիների և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման մասին: