Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
«Դուք երբևէ լսել եք իմ ընտանիքի, բարեկամի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին: Ոչ, չե՛ք լսել նման բան»,-պատասխանելով նախկին բարքերի վերադարձի մասին ժողովրդի անհանգստության վերաբերյալ քաղաքացու հարցին՝ Եղվարդում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ 2008 թվականից հետո որևէ առնչություն չի ունեցել իշխանությունների հետ նույնիսկ շփումներ չի ունեցել, քանի որ շատ բաներ կային, որոնց հետո համաձայն չի եղել, հետևաբար՝ ողջ նախկինը իրեն վերագրելը սխալ է:
Նա նշեց՝ բացառում է իր թիմի կողմից նման դրսևորումներ թույլ տալը:
«Խստության տեսանկյունից ես բավարար կամք ունեմ, հետո խստությունս ո՞րն է, մի հատ նայում ես՝ մարդ իր տեղը նստում է»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:
Դաշինքի անդամ Վահե Հակոբյանը չբացառելով նախկինում նման դեպքերի փաստը, խնդրեց ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում հիմա:
«Իրենք ինչպես են շրջում, 50-60 հոգանց անհայտ ծագման մարդիկ են և նրանք զինված են, իսկ ուժային մարմինները ոչ մի բան չեն անում այդ ուղղությամբ: Եթե մենք այսօրվա կատարվողի 0.3%-ը նախկինում անեինք՝ մեզ կախաղան էին բարձրացնելու»,- ընդգծեց Հակոբյանը:
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց դաշինքի խոստումը, որ կառավարական ամառանոցը դարձնելու են վերականգնողական կենտրոն:
«Սա նշանակում է, որ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք ապրելու են իրենց տներում, շփվելու են իրենց հարևանների հետ և նման իրավիճակում համը հանելը շատ ավելի դժվար է լինելու»,- շեշտեց Հայաստանի երկրորդ նախագահը և բերեց Անդրանիկ Մարգարյանի օրինակը, որը 7 տարի եղել է ՀՀ վարչապետ, ապրել է Ավանի իր բնակարանում և կիրակի օրերը հարևանների հետ նարդի էր խաղում:
Նկատելով, որ ոստիկանության 2000 աշխատակից սպասարկում է մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ոստիկանությունը նման գործառույթ չունի, դրա համար կա Պետական պահպանության ծառայություն, որն էլ այն պետք է ապահովի, իսկ ոստիկանությունը դարձել է անձնական թիկնապահ:
Նա հայտնեց, որ ընտրություններից հետո հաշվելու են, թե վերջին մեկ տարվա ընթացքում մեկ մարդու անվտանգությունն ապահովելու համար, ինչ ծախսեր են կատարվել, ժողովուրդը կտեսնի, թե ինչ հսկայական գումարներ են վատնվել:
«Ինձ մեր դաշինքի շտաբներից ասել են, որ մարդկանց նախկիններով վախեցնում են և ամբողջ նախկին ժամանակահատվածը կապում են իմ հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը հիշեց, որ իր մի բարեկամը ԵՊՀ-ում սովորելու ժամանակ մի սխալ էր թույլ տվել և ինքը ազատել էր նրան համալսարանից և ուղարկել Հորադիզ ծառայելու՝ ասելով, որ քանի դեռ խելքի չի եկել պատժվելու է:
«Եթե դու քո շրջապատի, բարեկամների հանդեպ խստապահանջ չես, ապա չես կարող երբեք ուրիշներից ինչ-որ մի բան պահանջել, չի լինում այդպես»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Հարակից հրապարակումներ`
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
- Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր․ Ռոբերտ Քոչարյան
- Քաղաքական ենթատեքստով մարտական սպային աշխատանքից ազատելը հանցագործություն է․ Ռոբերտ Քոչարյան
- Ստեղծելու ենք վետերանների գերատեսչություն, հավանական է նախարարություն․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան