Մարդ, որը ծնկի է իջել ադրբեջանցիների առջև, այսօր սպառնում է ծնկի իջեցնել Հայկական եկեղեցին․ Վահե Հակոբյան
Անհայրենիքը քիչ առաջ սպառնաց հերթական անգամ Հայ առաքելական եկեղեցուն։ Այս մասին Հրազդանում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց Վահե Հակոբյանը։
«Մարդ, որը ծնկի է իջել ադրբեջանցիների առջև, այսօր սպառնում է ծնկի իջեցնել Հայկական եկեղեցին։ Թույլ չենք տալու, ժողովուրդ։ Իրեն մնացել է թփրտալ ուղիղ 9 օր»,- հայտարարեց Հակոբյանը։
Հակոբյանը խոսքն ուղղեց նաև բուժհաստատությունների և կրթական հաստատությունների աշխատակիցներին, որոնք, ըստ նրա, գտնվում են իշխանության սպառնալիքի տակ։
«Ժողովուրդ, հաչող շունը չի կծում։ Վերջապես, ամոթ է սրանից վախենալը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան
- «Հայաստան» դաշինքի բազմամարդ հավաքը Հրազդանում