Վանեցյան. Կորոնավիրուսն ու նիկոլովիրուսն իրար շատ նման են, երկուսն էլ մահեր են բերում
«Այն օրը ինձ մի համեմատության մասին ասացին, հիմա ես ուզում եմ այն ձեզ ներկայացնել։ Ասում են, կորոնավիրուսն ու նիկոլավիրուսն իրար շատ նման են, երկուսն էլ մահեր են բերում, տնտեսություններ են քայքայում»,-Վայոց Ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ վիճակագրական տվյալները փաստում են, թե կորոնավիրուսի, թե նիկոլավիրուսի տարածվածությունը վերջին շրջանում նվազել է։
«Դրանք սկսել են վերանալ, հասնել զրոյի։ Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլները»,-նշեց նա ու հույս հայտնեց, որ Հայաստանը կունենա այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդ ու ցավն ու գիտի, թե ինչպես պետք է երկիրրը հանի ծանր իրավիճակից, որում հայտնվել ենք բոլորս։
Վանեցյանև խնդրեց ներկաներին, որ հունիսի 20-ին գնան ընտրատեղամասեր, իրենց հետ տանեն իրենց ընկերներին, հարազատներին, բարեկամներին, քվե տալ «Պատիվ ունեմ»-ին, որը «կարող է երկիրը հանել այս ծանր իրավիճակից»։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության խնդիրը լուծելու համար ազատագրում ենք երկիրը սրանցից, հետո բոլորս կպնում ենք գործին. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան