Վարդենիսի քաղաքապետը ուրախացել, որ վաղն իրենց քաղաք է այցելելու իրենց քաղաքի ու տարածաշրջանի հերն անիծած մարդը. Ռուբեն Մելիքյան
«Մի թեթեւ օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։
Արամ Մելքոնյան։ Վարդենիսի «անկախ», ոչ ՔՊ-ական քաղաքապետն է։ Ինչ-որ քրեական գործերով անգամ կարգավիճակ ունի։
Ու ահա սույն քաղաքապետը էնքան է ուրախացել, որ վաղն իրենց քաղաք է այցելելու իրենց քաղաքի ու տարածաշրջանի հերն անիծած մարդը, որ անգամ չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ, նրա հավաքին մարդ հավաքելով։
Ի՞նչ ասես սույն Արամին… Լավ է՝ գոնե ազգանունը «Մելիքյան» չէ պարոն քաղաքագլուխի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղը ժամը 13:30-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի բակում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանդիպում է լինելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան