Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ոչինչ չեն անում. Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Ուղիղ 1 ամիս է` թշնամին նվազագույնը 2.5-3.5 կմ խորությամբ ներխուժել է ՀՀ տարածք, ռազմակալել է Սյունիքի և Գեղարքունիքի զգալի հատվածներ, սպանել է կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին, գերեվարել մեր 6 զինծառայողների, շարունակ հարձակվում է մեր դիրքապահների և գյուղացիների վրա, զբաղվում թալանով և ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ է տանում` խրամատավորվելով ու ամրանալով ՀՀ տարածքում։
Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, Ո Չ Ի՛ Ն Չ, ավելին` արգելում են ՀՀ զինված ուժերին որևէ քայլ անել, էլ ավելին` անհոգ քարզարշավ են անում, ուտում, խմում, հարբում` բացահայտ ցույց տալով, որ թքած ունեն մեր պետության սահմանների, մեր ու մեր երկրի անվտանգության վրա։
Իրավիճակի փոփոխության ու շտկման մեկնակետը սրանց հեռացումն է։
Ճիվաղին ու ճիվաղների իշխանությանը մնաց 8 օր»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
- ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
- Արավուսի գյուղապետի հետ զրույցում ադրբեջանցի կապիտանը հոխորտացել է՝ գիտե՞ք, Սյունիքում ապրելո՞ւ եք
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը 1000 չէ, 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան
- ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
- Ալվինա Աղաբաբյան. Էս արհավիրքի համար ոչ ոք, ՈՉ ՈՔ առ այսօր պատասխան չի տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան