Վրաստանն անցել է կորոնավիրուսի երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա. Գամղրելիձե
«Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա», –1tv.ge-ի հաղորդմամբ, Բաթումիում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, բոլոր պարամետրերի համաձայն, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է:
«Մենք վայրընթաց լանջի վրա ենք: Մենք անցանք երրորդ ալիքի գագաթնակետը ամբողջ երկրում, ներառյալ Աջարիան: Համաճարակային իրավիճակը հանդարտվում է, ինչպես ամբողջ երկրում, այդ թվում՝ Աջարիայում, և դրա բոլոր պարամետրերն ու ցուցանիշները, ինչպիսիք են հարյուր հազար բնակչի համար դեպքերի մակարդակը: Նույնը, հունիսի դրությամբ Աջարիայում դրականության ցուցանիշը 2%-ի սահմաններում է: Նոր դեպքերը Աջարիայում մի քանի տասնյակ են և տատանվում են 40-70-ի սահմաններում, այսինքն՝ չի գերազանցում հարյուրը: Դա լավ է, բայց այդ ամենը խաղաղվելու հիմք չի տալիս: Թբիլիսիից հետո ամենաշատը՝ 19 000 պատվաստում կատարվել է Աջարիայում: Պանդեմիային վերջ տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակային ցուցանիշը ամբողջ երկրում կազմում է մեկ միլիոն յոթ հարյուր հազար պատվաստված մարդ», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խոսել է հանձնարարականներին հետևելու անհրաժեշտության մասին:
«Մենք անցել ենք գագաթնակետը, բայց դա մեզ հանգստանալու իրավունք չպետք է տա: Մենք բոլորս պետք է հետևենք հանձնարարականներին, պետք է հետևենք հրահանգներին, չնայած դա բարդ է: Մենք չենք ցանկանում շնչադիմակով քայլել բուլվարով, բայց դա անհրաժեշտ է», – ասել է Գամղրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
- Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցնում են հազարը, մահացել է 17 մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք
- Վրաստանում պատվաստվածների միայն 0.8%-ի մոտ է քովիդ ախտորոշվել