Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն ընտրություններին իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» դաշինքից, որի կազմում է հենց ՀՀԿ-ն։
«Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների օգտին:
Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական ռեսուրսների չարաշահումը:
Մենք խրախուսում ենք բոլոր ներգրավված ուժերին գործընթացին ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը:
Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել: Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:
Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և շարունակելու ենք մշտապես կապի մեջ լինել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ»,- նշված է Եվրոպական Ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հատկապես Վայոց Ձորում պետք է հիշենք, որ Հայաստանի անվտանգության խարխլումը սկսվեց այստեղից. Սերժ Սարգսյան
- «Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
- Անվտանգության խնդիրը լուծելու համար ազատագրում ենք երկիրը սրանցից, հետո բոլորս կպնում ենք գործին. Արթուր Վանեցյան
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
- Մոսկվայում Արթուր Վանեցյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին