Նաիրա Զոհրաբյան. Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների
ԱԺ պատգամավոր, անկուսակցական Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից քաղաքապետարանին ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 21-ից 24-ը ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփումն է սպասվում։ Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել միայն Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։
Այսպիսով, «բրոնյա» անելով Հանրապետության հրապարակը, Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1։
Քարոզարշավի 6-րդ օրն արդեն ակնհայտ է, որ Նիկոլն որեւէ լեգիտիմ տարբերակ չունի վերընտրվելու, ուստի իր ագրեսիվ փոքրամասնությանը սնելով բռնության եւ ատելության դոզայով, կոչ անելով ընտրության օրը ընտրատեղամասերում հաշվեհարդարների, Նիկոլը հունիսի 21-ին նախապատրաստում է երկրորդ մարտի 1»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան