Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիշում է Սպիտակի յուրաքանչյուր շենքի կառուցումը, դրանց վրա աշխատող յուրաքանչյուր շինարարի դեմքը:
«Շինարարության ծավալները մեծացնելու ամենախթանիչ ուժը եղել է այն, թե հաջորդ անգամ Սպիտակ գալուց, այդտեղ ապրող մարդկանց աչքերին ինչպե՞ս եմ նայելու: Նամուսի, պատասխանատվությա հարց էր իմ համար Աղետի գոտու վերականգնումը, երբ այն տարիներին գումարները շատ ավելի քիչ էին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Նրա խոսքով՝ գումարները քիչ էին, բայց աշխատողի վրա միշտ գումար էր գալիս, նոր հնարավորություններ էին բացվում և իրենց աշխատանքը խրախուսեց բազմաթիվ մարդկանց և սփյուռքում և, նույնիսկ, ոչ հայերին՝ օժանդակելու Աղետի գոտու վերականգնմանը:
Ռոբեչտ Ոոչարյանը վերհիշեց, որ իր պաշտոնավարման տարիներին աղետի գոտում կառուցվել են շատ թաղամասեր, բնակելի տներ, դպրոցներ և դիմեց սպիտակցիներին. «Հիմա իմ մոտ շատ բնական հարց է առաջանում, եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ինչ երեսով են նրանք գալիս ձեր մոտ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարող է բացատրել, թե ի՞նչ խղճով է դա արվում»:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ ներկայիս իշխանությունը Հայաստանըն ավերակների է վերածում և իր առաջնորդած թիմը գալիս է որպեսզի ապահովի անվտանգ երկիր, տնտեսության վերականգնում և հանգստություն քաղաքացիներին:
«Հիմա ասում եմ, որ դուք հունիսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար նամուսի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ թե ամեն տարի ինչ ենք արել, դա է լինելու մեր նպատակը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց.«Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այն աշխատանքը, որն այստեղ արվել է և վստահեցնում են ձեզ, սիրելի սպիտակցիներ, ամեն ինչ շատ լավ է լինելու»:
Քաղաքացիների հետ հանդիպումից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակն հավերժացնող հուշակոթողի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Այնպիսի լիցքեր ենք ստանում ժողովրդի հետ շփումներից,որ համոզվում ենք՝ ճիշտ քայլ ենք արել․ Ռոբերտ Քոչարյան
- ...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան
- Ներկա իշխանությունն այն քաղաքական ուժը չեն, որ կարող է նույնիսկ մտածել վերարտադրվելո մասին. Ռոբերտ Քոչարյան
- Դուք մեզ ստիպելու եք աշխատել 24 ժամ, արդյունքում շահելու են մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է. Ռոբերտ Քոչարյան
- Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
- Քաղաքական ենթատեքստով մարտական սպային աշխատանքից ազատելը հանցագործություն է․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան