Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
«Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ անել ամեն ինչ ձեր հոգսերը թեթևացնելու համար»,- Տաշիրում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ հիմա ընտրությունն արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է, հիմա ընտրությունը ճգնաժամ ունենալն է, թե թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի ուզում այս իշխանությունների մասին խոսել, քանի որ էլ գոյություն չունեն. «Գիտեք, նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, մեկ է՝ նապաստակը մնում է նապաստակ։ Ամենից շատը կարելի է մի հատ լավ չախոբիլի սարքել նապաստակից, ուրիշ բանի պիտանի չէ»։
Դիմելով տաշիրցիներին՝ ՀՀ երկրորդն նախագահը նշեց. «Մենք գալիս ենք մեր հասարակությանը հանգստություն հաղորդելու համար։ Մենք մերժում ենք վենդետաները, ասում ենք՝ այո արդարադատությանը, մերժում ենք յուրաքանչյուր բաժանում սևերի ու սպիտակների, հների ու նորերերի, մենք մերժում ենք այն ամենը ինչ խանգարում է մեզ աշխատել, ստեղծել, արարել ու զարգացնել մեր երկիրը»։
Ռոբերտ Քոչարյանի ներկայացմամբ՝ անելու են ամեն ինչ, որպեսզի գյուղացին հոգսեր չունենա, վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը, հատուկ ուշադրություն են դարձնելու անասնապահությանը։
«Գյուղացին չպետք է իրացման խնդիր ունենա, գները լինեն ողջամիտ՝ և մթերման և խանութներում»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա անթույլատրելի համարեց, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում, գյուղատնտեսությունը գահավիժում է, ամեն տարի ավելի ու ավելի շատ կորուստներ են արձանագրվում։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց տաշիրցիներին այս ամենն անել իրենց թիմի հետ միասին, քանի որ, ըստ նրա, ոչ մի ղեկավար միայնակ չի կարող երկիրը փրկել այս իրավիճակից։
«Ինձ համար չափազանց դժվար որոշում էր հետ գալ քաղաքականություն, բայց մտածեցի՝ եթե ոչ ես, ապա ով, եթե ոչ ես իմ փորձով, անցյալով, ապա ով։ Բայց կրկնում եմ՝ իմ հույսը կապում եմ ձեզ հետ, վստահեք մեզ, քվեարկեք Հայաստան դաշինքի համար, չեք փոշմանելու։
Պարբերաբար գալու ենք ձեր մոտ, հաշվետու ենք լինելու ձեր առջև, դուք տեսնելու եք, որ մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան ձեզ հետ միասին, և ամեն ինչ լավ է լինելու»,- իր ելույթ եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
- Այնպիսի լիցքեր ենք ստանում ժողովրդի հետ շփումներից,որ համոզվում ենք՝ ճիշտ քայլ ենք արել․ Ռոբերտ Քոչարյան
- ...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան