Սա լրիվ խայտառակություն է, այստեղ ի՞նչ ենք անում. Ռոբերտ Քոչարյան
«2018 թվականից հետո գործազրկությունը էապես աճել է, արտագաղթն աճել է, մարդկանց ռեալ եկամուտները նվազել են»,- Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց նաև, թե ինչ կարգախոսներ էին հնչեցնում 2018 թվականին, օրինակ, հարուստներից ամեն ինչ կվերեցնենք ու կբաժանենք ժողովրդին։
«Քանի՞ դեպք գիտեք, որ հարուստներից վերցրեցին ու բաժանեցին ժողովրդին։
Բացարաձակապես չկա, բայց հիմա նայեք իրենց ցուցակներին՝ օլիգարխները հայտնվել են իրենց ցուցակում։ Նոր ախպերություն է ձևավորվել ժողովրդի իշխանության և օլիգարխիկ համակարգի մեջ, նոր ախպերություն մեր իրականության մեջ»,- ասաց Ռ.Քոչարյանը։
Նա նշեց, որ ժողովրդի իշխանության ղեկավարի՝ այսօր շենքից շենք տեղափոխվելու համար 2000 ոստիկան են բերում, դիպուկահարներ տեղադրում, քարոզարշավին 30 մեքենայով, ավտոբուսներով ուղեկցում։
«Սա ժողովրդի իշխանությունն է, արդարությունն՝ ընտրված որպես կարգախոս։ Հիմա այսպիսի վիճակ է»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել։
Իսկ ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը։
«Մենք մեր փորձով, մեր կենսագրությամբ բոլոր խոստումները կատարող մարդիկ ենք, գալիս ենք այս վիճակը շտկելու։
Բևեռացած հասարակությունն արդյունավետ չէ իր գործունեության մեջ։ Մենք հակառակն ենք ասում՝ պետք է միավորվենք, մեզ պետք է արդյունավետ կառավարում, մեզ պետք է ղեկավարություն, որը գիտի, թե ինչ է նշանակում պետական կառավարում։ Այս թիմը պետական կառավարումից գաղափար չունի, երեք տարում չի էլ սովորել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ելույթի վերջում ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ իր օգնականը նոր է իրեն հուշել՝ այսօր դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի ծննդյան օրն է։
«Առողջություն, կամք, հավատ դեպի ապագա»,-Վահե Հակոբյանին մաղթեց Ռոբերտ Քոչարյանը։
Երբ իմացավ, որ 50-ամյակն է, Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Սա լրիվ խայտառակություն է։ Այստեղ ի՞նչ ենք անում, մի հատ սեղան պետք է գցես, բոլորս միասին գնանք...»։
Վահե Հակոբյանը խոստացավ, որ հունիսի 21-ին ամենամեծ սեղանն են գցելու։
Հարակից հրապարակումներ`
- Իմ աչքերով եմ տեսել, թե մեծ Ալիևի կզակն ինչպես էր դողում Ռոբերտ Քոչարյանի առջև. Հենրիկ Քոչինյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան
- Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած. Վահե Հակոբյան
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան