Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
Իշխանափոխությունից հետո Պետական վերահսկողությաւն ծառայության ղեկավարի պաշտոն ստացած, ապա քրեական գործի հետևանքով պաշտոնից զրկված Դավիթ Սանասարյանն արտահերթ ընտրություններին մասնակցում է իր ստեղծած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունով։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ընտրական ցուցակում 85 թեկնածու է ներկայացվել, նրանցից մեկի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է։
Ցուցակը գլխավորում է Դավիթ Սանասարյանը, նրան հետևում են Ժուրեմ Պողոսյանն ու Նարինե Մարտիրոսյանը։ Երեքն էլ կուսակցական։ Ցուցակում 85 գրանցված թեկնածուներից վեցն են անկուսակցական, մյուսները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից են։
Թեկնածուների 44-ի անվան դիմաց նշված է՝ չի աշխատում։
Ցուցակի 7-րդ համարում Նորակերտի համայնքապետ Արման Պետրոսյանն է։
Թեկնածուների թվում են անհետ ձեռներեցներ, ուսուցիչներ, մարզիչ, լիցքավորող, «Հայբուսակ»-ի փոխտնօրենը, նրա օգնականը, երկու ուսանող նույն համալսարանից, Հայբուսակ համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, Հայբուսակ համալսարանի վարորդը, Հայբուսակ համալսարանի որակի բաժնի տնօրենը։
Ցուցակում «Հայբուսակ»-ի բարձր ներկայացվածությունը միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանն այդ համալսարանի պրոռեկտորն է։
Ցուցակի 14-րդ տեղում Մարտուն Ադամյանն է, նա Վանաձորում գործող «Հրայր և Արամ» ՍՊԸ-ում որպես թթվածնի լիցքավորող է աշխատում։
Ցուցակի 30-րդ հորիզոնականում կուսակցական Ցահե Մաիլյանն է, որը Գոլդս Ջիմ ֆիտնես կենտրոնի մարզիչ է։
Թեկնածուները մեծ մասմաբ Երևանից են ու Գյումրիից։ Հիշեցնենք, որ «Ինքնիշխան Հայաստան»-ը 26-րդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները