Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած. Վահե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը վերարտադրվելու որևէ հնարավորություն չունեն։ Իրենց էջը փակվելու է հունիսի 20-ին»,- Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ թեև վերնաշապիկների վրա գրել են ապագա կա, բայց խոսում են անցյալից, բայց ոչ թե իրենց անցյալից, այլ մեր։
«Այ պարոն, դու մի հատ քո անցյալից խոսի։ Ի՞նչ պետք է խոսի, ինչի՞ց խոսի, որ պառակտեց ազգը, կիսե՞ց սև ու սպիտակների, որ կորոնավիրուսն ուզում էր պինցետով ու թթի արաղով բուժե՞ր։ Տապալեց կովիդի դեմ պայքարը, հրահրեց պատերազմ, ունեցանք 5000-ից ավելի զոհեր, կորցրեցինք Արցախի մեծ մասը, հիմա վտանգված է Սյունիքը, Գեղարքունիքը, թուրքը հիմա մեր հողի վրա է կանգնած, դրանից պետք է խոսի՞։
Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած»,- ասաց Վահե Հակոբանը։
Նրա խոսքով, ազգը հոգնել է ստից, սպառնալիքներից։
«Մենք գալիս ենք ազգին բերելու համերաշխություն։
Հունիսի 20-ին մի մարդու պես գնում ենք ընտրության, Նիկոլի ականջից բռնում ենք ու վռնդում մեր իրականությունից»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
- Այնպիսի լիցքեր ենք ստանում ժողովրդի հետ շփումներից,որ համոզվում ենք՝ ճիշտ քայլ ենք արել․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան