ՀՀ-ն իր ինքնիշխանության որևէ հատվածի նկատմամբ վերահսկողությունից որևէ պարագայում չի հրաժարվելու. «Պատիվ ունեմ»-ի անդամ
«Հայաստանի ողջ անվտանգությունը, հատկապես Սյունքի մարզի անվտանգությունը, գտնվում է թշնամական ամիջական ոտնձգությունների համար բաց տիրույթում»,-ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշեց, որ Գորիսից Կապան ճանապարհով անցնելով ու շարունակելով դեպի Իրան, ՀՀ սովորական քաղաքացին ուղղակի զզվանքի զգացում է ապրում այդ ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանական բաշիբոզուկները ոչ միայն դիտարկում են մեզ, այլ իրենց լկտի ներկայությամբ անարգում են մեր ինքնիշխանությունը. «Սա հետևանք է այն անբարո քաղաքականության, որը վարում է այս ապաշնորհ ու ապիկար վարչախումբը։ Ադրբեջանցիները հասել են մեր գյուղերի շեների տարածքներ, մեր կանայք, երեխաները ստիպված են ամեն օր առերեսվել թշնամու լկտիությունների հետ»։
Վ. Ոսկանյանը նշեց, որ Բաքվի բռնապետի կողմից անընդհատ թմբակահարվող զանգեզուրյան միջանցք կոչեցյալը իրականում Մեծ թուրան ծրագրին հասնելու կարևագույն գործիքակազմերից մեկն է, որի «իրականացման» հարցով շահագրգիռ է միգուցե Ադրբեջանից ավելի շատ Թուրքիան։
«Որևէ միջանցք Հայաստանի տարածքով չի կարող գոյություն ունենալ։ Չի եղել, չկա ու չի կարող գոյություն ունենալ «զանգեզուրյան միջանցքը»։ Հայաստանն իր ինքնիշխանության որևէ հատվածի նկատմամբ վերահսկողությունից չի հրաժարվելու որևէ պարագայում։ Սա մեր դաշինքի համար սկզբունքային հանգամանք է»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան
- Միհրան Հակոբյան. Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ ոչ մի միջանցք էլ Ադրբեջանը չի ստանալու, համոզված պնդում եմ՝ այո
- Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
- «Հայաստան» դաշինքի առաջնորդ. Մեր տարածքում ի՞նչ միջանցք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան