«Հրապարակ». Շշի Մելոն աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, իր շրջապատում խոստացել է, որ այս ընտրություններում Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ավելին՝ ԲՀԿ-ն երրորդը կամ չորրորդն է լինելու։ Նա աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար։
Մելիք Մանուկյանի և Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին 2019-ին, երբ Մանուկյանին պատկանող ռեստորանում փոխհրաձգություն եղավ՝ Ծառուկյանի որդու ու Մանուկյանի հարազատների միջև, մարդ զոհվեց։ Սասուն Միքայելյանն էլ մի քանի օր առաջ Արարատում, ԵԿՄ-ի հավաքից հետո մարտական ընկերներին հասկացրել է, որ սպարապետի եղբորը պետք է աջակցեն։ Մելիք Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի խառնվելու ընտրապայքարին, բայց չթաքցրեց, որ աջակցում է գործող իշխանություններին, թեև հիմա ավելի շատ բիզնեսով է զբաղված, գինու-կոնյակի նոր գործարան է հիմնել, շուտով կբացի։ Ծառուկյանի կոնյակի արտադրությա՞նն եք ուզում «խփել», իր «ինադո՞ւ» եք աշխատում՝ հարցրինք նրան։ «Ես արտադրելու եմ 100 հազար շիշ, ինքը հաջողությունով թող արտադրի 10 միլիոն շիշ։ Իմ բլուրն իրանց սարերին չի խանգարի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին