«Փաստ». ԻՆչպես է ՔՊԿ ցուցապաստառը հայտնվել բազմաբնակարան շենքրի վրա բարձր դիրքով. բնակիչները թույլ տվե՞լ են
«Փաստ» թերթը գրում է. «Թե՛ Երևանում, թե՛ մարզերում Նիկոլ Փաշինյանի պատկերով նախընտրական ցուցապաստառները մեծամասամբ կա՛մ պատռվում են, կա՛մ դրանց վրա անվանարկող գրություններ են հայտնվում: Երևույթն ինքնին ընդունելի չէ, սակայն այդ գործընթացը կանխել, ինչպես երևում է, չի հաջողվում: Հնարավոր է հենց այդ պատճառով վերջին երկու օրերին ավելի հաճախ կարելի է ՔՊԿ-ի ցուցապաստառը տեսնել բազմաբնակարան շենքերի պատերին, ընդ որում՝ հնարավորինս բարձր հարկերում, այնքան, որ և՛ տեսանելի լինի, և՛ հնարավոր չլինի վնասել:
«Փաստը» դիմել է մի քանի իրավաբանների՝ ճշտելու՝ իրավունք կա՞ նախընտրական պաստառները փակցնել բազմաբնակարան շենքերի վրա: Նրանք նշեցին, որ այս դեպքում օրենքի խախտում չկա, եթե առկա է տվյալ շենքի անխտիր բոլոր բնակիչների համաձայնությունը: Սա կլինի օրենքի տառին համապատասխան: Միևնույն ժամանակ իրավաբանները նշում էին, որ քանզի հազիվ թե հնարավոր լինի որևէ շենքում ստանալ բոլորի համաձայնությունը որևէ ուժի, առավել ևս ՔՊ-ի պաստառը փակցնելու համար, հնարավոր է՝ կիրառված լինի կոնկրետ այն բնակչից թույլտվություն ստանալու մեխանիզմը, որի բնակարանի ուղղությամբ փակցված է պաստառը:
Մենք ունենք նաև տեղեկություններ, որ նախընտրական գործընթացները վերահսկող կազմակերպությունները առաջիկա օրերին զբաղվելու են այս խնդրով՝ հասկանալու, թե որքանով է պահպանվել բնակիչների համաձայնությունը ստանալու կարգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: