ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:58 12/06/2021 Հայաստան

«168 Ժամ». Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը


«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը համաշխարհային մասշտաբի անհեթեթությունների ու ռեկորդների երկիր է, աննախադեպ՝ բառի ամենաբացասական իմաստով։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք դուրս են մարդկային բանականության սահմաններից, հանրային, քաղաքական, քաղաքագիտական օրենքներից ու օրինաչափություններից։
Նոնսենսների գծով Հայաստանում անգերազանցելի է Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, գրեթե ամեն օր հանդես է գալիս քաղաքական և ոչ միայն քաղաքական օրենքների ջախջախմամբ։ Հերթական քարոզչական էքստազի մեջ նա Վանաձորում ազդարարել է «Հայաստանում ժողովրդավարական պողպատյա հեղափոխության մեկնարկը»։ Այսինքն՝ երկրում իշխանություն ունեցող մարդը, իշխանության ղեկավարը հայտարարել է հեղափոխության՝ իշխանության դեմ պայքարի մեկնարկի մասին։

Մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել իշխանության, իշխող կարգի դեմ։ Բացառություններ, իհարկե, եղել են, պատմությունն ունի նաև մշտական կամ պերմանենտ հեղափոխությունների հայեցակարգեր։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը դրանց կրողն է, ապա պարտավոր է խոստովանել, որ ինքն առվազն տրոցկիստ է և շարունակում է Մարքսի ու Լենինի ուղին՝ կառուցելով «սոցիալիզմ՝ առանձին վերցրած մի երկրում»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման խոստովանություն չի արել, հակառակը՝ նախորդ հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Հետևաբար՝ նրա վանաձորյան թեզերը չեն կարող լղոզվել պատմագաղափարական հղումներով։ Իրականությունն այն է, որ վերջին երեք տարիներին համաշխարհային քաղաքականության մեջ հակառեկորդներ գրանցած Հայաստանն արձանագրում է հերթական խոշոր, հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական ռեկորդը՝ իշխանությունը պատրաստվում է հեղափոխության, այսինքն՝ իշխանության դեմ պայքարի։

Իրականում այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականն է, խոստովանությունն այն մասին, որ իր կարողությունների գագաթնակետը պոպուլիստ հեղափոխականի կերպարն է, դրանից ավելիի նա ընդունակ չէ ի բնե։ Ինչ-որ առումով այս հայտարարության մեջ կա նաև անկեղծության բաղադրիչ․ մարդը խոստանում է անել այն, ինչն ամենալավն է կարողանում։

Իրականում անցած երեք տարիներին՝ լինելով երկրի ղեկավարի կարգավիճակում, նա շարունակել է հեղափոխությունը, ինչի հետևանքն է պետության այսօրվա աղետալի իրավիճակը։ Հայտնվելով պետության ղեկին՝ նա արել է այն, ինչ կարողանում է՝ հեղափոխություն, լաչառություն, քայքայում, ջախջախում, ավեր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ եթե նա 2018 թվականին հեղափոխությամբ պայքարել է իշխանության դեմ և հաղթել է, ապա դրանից հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը, որի նկատմամբ հաղթանակը նշանավորվելու է պետության վախճանով։

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող  շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:36
Թրամփը Գիբսոնին, Ստալոնեին և Վոյթին նշանակել է իր հատուկ հատուկ դեսպանները Հոլիվուդում
«Հոլիվուդը թևակոխում է ոսկե դար։ Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ակնկալում ենք Ջալալ Հարությունյանի նկատմամբ համարժեք, խիստ պատիժ. Փաստաբան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում։ «Մեղադրական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
2024 թվականին Չինաստանի բնակչությունը նվազել է 1,39 միլիոն մարդով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն (NBS):...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ձեռագիր սիրիական ու հայկական դպրոցներում
Սիրիայի նոր, իսլամիստական իշխանությունը ինքնագլուխ որոշում է ընդունել փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում։  Անցումային կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու Պապիկյանին. Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում
«Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում  երբեք չի պահպանվել սահմանափակումներով...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
Հայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ինսթագրամի սթորի բաժնում հրապարակել է հայ գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որը հրապարակվեց...
Աղբյուր` Panorama.am
10:04
Իրանական կողմը գնահատում է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրը
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում նոր ուժի ստեղծմանը և էապես կփոխի ուժերի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Մաhաgել է կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը
78 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ «Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
09:58
Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը. Երևանի ավագանու անդամ
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես...
Աղբյուր` Panorama.am
09:45
Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը
«Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին»:
Աղբյուր` Panorama.am
09:24
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու են հրաժարականի դիմումներ գրել երկու դատարանների նախագահներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության և իշխանամերձ օղակների համար։ Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Ովքեր են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգության աշխատակիցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հունվարի 17-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 17-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}