12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Արցախի Հանրապետությունում հունիսի 11-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8263 քաղաքացու հետազոտություն, որից 875-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2759 դեպք: Կատարվել է 25 715 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.06.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել
- 09.06.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին