Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
«Սպիտակցիներն ավելի լավ են հասկանում, թե ինչ է նշանակում ճգնաժամային իրավիճակում ունենալ ունակ կառավարություն, եթե 80-ական թվականներին փլատակների մեջ էր Լոռին և Շիրակը, ապա հիմա փլատակների մեջ է ամբողջ Հայաստանը»,-Սպիտակի բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը և հավելեց, որ դաշինքը համապատասխանում է ճգնաժամային կառավարության չափանիշներին:
Նա հայտնեց, որ իշխանություններն արդեն պարտվել են և սադրանքների են գնում՝ մարդկանց հարբեցնում և ուղարկում են ժողովրդի մեջ սադրանքներ անելու:
Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ներկայում իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն:
«Բայց իրենց էջն արդեն փակված է, ժողովուրդ ջան, որը երևում է նրանց վարկանիշի անկումից, և շատ փոքր զանգված է մնացել իշխանությունների կողքին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամը և ներկաներին հորդորեց մոլորյալ քաղաքացիների հետ խոսել և դարձի բերել:
Նկատելով, որ Սպիտակի շենքերի 99 տոկոսը կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք ՝ Վահե Հակոբյանը հավելեց. «Մեր գալուց հետո նման վիճակ է տիրելու ամբողջ հանրապետությունում, այն դարձնելու ենք շինհրապարակ, ունենալու ենք ուժեղ բանակ, որովհետեև մենք պետք է թելադրենք օրակարգը, ոչ թե մեր թշնամիները, առողջ տնտեսություն ենք ունենալու, համաչափ զարգացնելու ենք մարզերը»:
Ավարտելով խոսքը՝ Հակոբյանը շեշտեց, որ հունիսի 20-ին ժողովրդի հետ միասին փակելու են նիկոլիզմի էջը և բացելու են նոր ուժեղ Հայաստանի էջը:
Հարակից հրապարակումներ`
- Այնպիսի լիցքեր ենք ստանում ժողովրդի հետ շփումներից,որ համոզվում ենք՝ ճիշտ քայլ ենք արել․ Ռոբերտ Քոչարյան
- ...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան
- Ներկա իշխանությունն այն քաղաքական ուժը չեն, որ կարող է նույնիսկ մտածել վերարտադրվելո մասին. Ռոբերտ Քոչարյան
- Դուք մեզ ստիպելու եք աշխատել 24 ժամ, արդյունքում շահելու են մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է. Ռոբերտ Քոչարյան
- Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան