Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
«Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 65 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ, դոլարի կուրսը կազմում էր 310-320»,- Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով սպաներին բնակարանով ապահովելու վերաբերյալ հարցին։
Նա նաև հիշեցրեց, որ բնակարաններ են տրամադրել սպայական կազմին, իսկ թե հիմա ինչու է կանգնել այս պրոցեսը, տեղյակ չէ։
«Չեմ կարծում, թե սպան ի վիճակի է հիփոթեքայով այդ հարցը կարգավորել, այստեղ պետության ֆունկցիան է։ Եթե մարդը ծառայել է, պետք է բնակարան ստանա ծառայությունից հետո։ Սա կդարձնենք օրենքի պահանջ, եթե այդ խնդիրը հիմա կա։
Ես գիտեմ, որ քննարկվել է սերտիֆիկատների ծրագիր։ Բայց հանդիպումներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ գումարները քիչ է, չեն կարողանում բնակարան գնել։ Այսինքն՝ պետք է բարձրացնել սերտիֆիկատի գումարը, որպեսզի մարդը ի վիճակի լինի գնել բնակարան։ Մենք նման խոստում տվել ենք և անելու ենք՝ անկասկած։
Վստահ եղեք, լուծելու ենք հարցը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
- Այնպիսի լիցքեր ենք ստանում ժողովրդի հետ շփումներից,որ համոզվում ենք՝ ճիշտ քայլ ենք արել․ Ռոբերտ Քոչարյան
- ...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան