ԱՄՆ-ը Ուկրաինային 150 միլիոն դոլոր է հատկացրել պաշտպանական նպատակների համար
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինային 150 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն տրամադրելու փաստը վերջինիս պաշտպանական կարողություններն ուժեղացնելու համար, ներառյալ ուսուցումն ու խորհրդատվությունը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
«Անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում Ուկրաինային 150 միլիոն դոլարի նոր փաթեթը ներառում է դասընթացների, սարքավորումների և խորհրդատվության տրամադրում ՝ օգնելու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, պաշտպանել նրա սահմանները և բարելավել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը»,- ասվում է Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին որոշման ընդունման համար:
«Ես շնորհակալ եմ Սպիտակ տանը ուկրաինական բանակի պաշտպանունակության ամրապնդման և մեր զինվորների կյանքը պահպանելու գործում չափազանց կարևոր ներդրման համար»,-գրել է նախագահը Twitter-ում:
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում, իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Ուկրաինային եվրաատլանտյան ինտեգրմանը լիարժեք աջակցությանը և Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագիրը տրամադրելու կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան