Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս ընտրություններում գլխավորում է իր կուսակցության՝ «Ազատության» ընտրական ցուցակը։
Ցուցակի երկրորդ տեղում Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Աիդա Բատիկյանն է, երրորդում՝ Արամայիս Ավետիսյանն է, որը չի աշխատում։
ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից կազմված ցուցակ, երեք թեկնածուի գրանցումը մերժել են։ Նրանցից մեկը Բագրատյանի կրտսեր եղբայրն է՝ Բագրատյան Հրաչյա Արարատի։
Գրանցված 83 թեկնածուներից 17-ն անկուսակցական են, մյուսները՝ «Ազատություն» կուսակցությունից։ Ցուցակում ներկայացված թեկնածուներից 21-ը չեն աշխատում։
Ցուցակում կան թոշակառու, վարորդ, լրագրողներ, տնտեսագետներ, ուսուցիչներ, տեխնոլոգներ, բժիշկներ, շինարարներ։
Տնտեսագետ Բագրատյանի գլխավորած ցուցակում 9 տնտեսագետ կա։
«Ազատության» ընտրական ցուցակում երկու թոշակառու կա, Միքայելյան Շողակաթը՝ 5-րդ տեղում և Սուրեն Հովհաննիսյանը՝ 19-րդ տեղում։ Ցուցակի 46-րդ տեղում վարորդ Շահեն Վարդանյանն է։
Կուսակցությունը 5-րդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան