«Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը Երևանում քարոզարշավի ընթացքում լրագրողներին հետ զրույցում ասաց, որ իրենց հասնում են տեղեկություններ այն մասին, որ մի խումբ անձինք մարդկանց հետ անհատական զրույցներում ստեր են տարածում «Լուսավոր Հայաստան»-ի մասին: Բացի այդ, ըստ նրա, մարդիկ չեն ալարում, բարձրանում են ու ավտոճանապարհներին տեղադրված իրենց պաստառները դիտավորյալ վնասում են։
«Այս ամենը փաստում է, որ «Լուսավոր Հայաստանի» համերաշխության, միասնության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին, մարդկանց համար սա ընկալելի և ընդունելի է, դրական տրամադրվածության կա մեր ուժի նկատմամբ, և դա սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի նկատմամբ, ովքեր միմյանց հայհոյում ու վիրավորում են, հակառակ դեպքում այդ մարդիկ ռեսուրս և ջանք չէին խնայի, որպեսզի իրենց քարոզն անելու փոխարեն փորձեին սևացնել «Լուսավոր Հայաստանին»,- նշեց նա։
Ըստ Անի Սամսոնյանի, այս ամենը վկայում է՝ իրենք մրցակից են դառնում որոշ ուժերի համար։
«Մեր օրակարգն այլ է: Մեր օրակարգը հանրային համերաշխությունն է, միասնությունն է: Մենք տեսնում ենք ազգային համաձայնության կառավարությունը, որը չի ենթադրում որևէ մեկին միանալ կամ որևէ մեկին աջակցել: Մենք համախմբելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց»,-ասաց Անի Սամսոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
- Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ինչո՞ւ ենք մենք այսօր արձակվում․ Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան