Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
«Մնացել է ութ օր, վիժվածքի ռեյտինգը գահավիժում է։ Նա հիստերիայի մեջ է»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ Փաշինյանը այսօր էլ քարոզարշավի ընթացքում հիստերիա դրսևորեց, երբ ընտրությունը չեղած, արդյունքները չհրապարակած, արդեն հայտարարում է իր հաղթանակի մասին, հրավիրում է հունիսի 21-ին հանրահավաք՝ ակնհայտորեն ճնշելու, խեղելու, չճանաչելու վերահաս պարտությունը։
«Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից, որն ակնհայտ բացատրվում է Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան տանդեմի շատ արդյունավետ հանրային, քարոզչական, հասարակական ու քաղաքական գործունեությամբ: «Գելլափի» երեկվա հրապարակած թվերը, ըստ որի, մեր վարկանիշը կրկնապատվել է անցյալ շաբաթվա ընթացքում, լրացուցիչ բենզին էին նրա վառվող սրտի վրա:
Այս ամենը կատարվում են նաև այն ֆոնին, որ եվրոպական ամենախոշոր՝ փաստացի իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երեկ բաց ուղերձով իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, բայց միաժամանակ եվրոպական քաղաքական իշխող վերնախավը կոչ է արել հետևել ժողովրդավարության կանոններին, չկիրառել վարչական լծակներ և պնդել է՝ մոնիտորինգի է ենթարկելու ամբողջ քարոզչությունն ու ընտրությունները նեառյալ», - ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հայտնեց, որ երեկվանից Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էր, որպեսզի հունիս 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոսյանի Ղազարյանի հաղորդաշարին։
«Նորմալ կազմակերպչական աշխատանք էր գնում։ Ի պատասխան այսօրվա աղաղակող ապօրինությանը, երբ Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, հրաժարվում ենք այդ եթերից, նախագահ Սարգսյանը չի հյուրընկավելու հանրայինի եթերում»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան