Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։
Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:
«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Ադրբեջանի կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման մասին մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին
- Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բարձրացնելու է Հայաստանի կողմից ականապատ քարտեզները տալու հարցը
- Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում
- Չեխիայի խորհրդարան․ Անհապաղ ազատել գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին
- Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ
- Ադրբեջանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ Արցախում ականապատ դաշտերի քարտեզների պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան