Բյուրականի աստղադիտարանն արժանացել է ՀՀ ԳԱԱ բարձրագույն պարգևին
Երեկ՝ հունիսի 11-ին, Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) էին այցելել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, փոխնախագահ Յուրի Շուքուրյանի, ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանի, բոլոր հինգ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների և նախագահության խորհրդական Վիլեն Հակոբյանի։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այցի առիթ էր հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ՝ նվիրված ԲԱ 75-ամյակին և դրան նվիրված միջոցառումներին, ԲԱ և ՀՀ ԳԱԱ 75-ամյա փոխգործակցությանը, ինչպես նաև ԲԱ ընթացիկ ծրագրերին։ Այնուհետև ԳԱԱ նախագահության անդամները շրջել են ԲԱ տարածքով և այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, 1մ Շմիդտի համակարգի և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներ, Բյուրականի աստղադիտարանի պանթեոն, իսկ վերջում նաև Կիրառական աստղագիտության կենտրոն, որտեղ ծանոթացան տիեզերական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքին։
ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ԲԱ-ին հանձնվել է ՀՀ ԳԱԱ բարձրագույն պարգևը՝ ոսկե հուշամեդալը, իսկ այցի ավարտին հյուրերը գրառում են թողել հատուկ հյուրերի գրանցամատյանում՝ բարձր գնահատելով ԲԱ անցյալի և ներկայիս գործունեությունը, մաղթելով նորանոր գիտական ձեռքբերումներ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ աստղադիտարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
- Համալսարանների ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահները հյուրընկալվել են Բյուրականի աստղադիտարանում
- Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը
- Միջոցառումներ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին
- Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան