Գևորգ Դանիելյան. Տա Աստված՝ էլ երբեք չլինի հայ մարդ, որը ողջ գիտակից կյանքի պարտադիր մաս կհամարի Հայ Եկեղեցու դեմ արշավը
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան՝ Գևորգ Դանիելյանը գրում է,
«Տա Աստված, որ մեր ժողովրդի հետագա տարեգրության մեջ էլ երբեք չլինի հայ մարդ, որն իր ոչ միայն նախընտրական քարոզչության, այլև ողջ գիտակից կյանքի պարտադիր մաս կհամարի Հայ Եկեղեցու դեմ արշավը, որ մտքով անգամ չանցնի հոգևոր սպասավորին մեղադրել մի արարքում, ինչի համար բացառապես անհրաժեշտ են ճիշտ այնպիսի լծակներ ու դրսևորումներ, որոնցով հենց իշխանություններն են օժտված։
Ոչ միայն Սահմանադրությունն է պարտադրում, այլև Հայ Եկեղեցին է օժտված փաստացի հսկայական ներուժով, ինչի համատեքստում խելացի և ազգային լինելու դեպքում, իշխանությունները կկարողանային այս ամենը ծառայեցնել ի նպաստ հայի ինքնության, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման առաքելությանը, բայց արվեց ու արվում է ճիշտ հակառակը։
Աստված մեզ պահապան ...»։
Հարակից հրապարակումներ`
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից. Տեր Առաքել Ամիրյան