Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
«Մեր երկիրը վտանգի առջև է. մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր ժողովրդին, եկան իշխանության և 3 տարիների ընթացքում քանդեցին ամեն ինչ, քանդեցին, ինչ հնարավոր էր»,- Տաշիրում քարոզարշավին ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները Հայաստանը տարան պատերազմի, մեր ժողովրդին և պետությանը բերեցին պարտության. «Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, դա պետք է անենք միասին, Հայաստանի գիտակից, իրական արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ։ Մենք այլ տարբերակ չունենք, դավաճաններին թողնելու հայրենիք չունենք։ Հունիսի 20-ին կազմակերպված պետք է հեռացնենք այս իշխանությանը և կերտենք ուժեղ Հայաստան»։
Ի. Սաղաթելյանի խոսքով, այս մարդիկ այս օրերին գյուղ առ գյուղ, քաղաք-քաղաք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորեցնել, հիմա էլ ասում են՝ մեզ պողպատյա մանդատ տվեք։
«Բայց հետաքրքիրն է, որ այդ մանդատն ուզելիս չեն ասում, որ այն օգտագործելու են թշնամու դեմ, պողպատյա մանդատ չեն ուզում թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար, մանդատ են ուզում Հայաստանում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու, եկեղեցու, ազգային արժեքների դեմ պայքարելու, մեր երկիրը կրկին ծնկի բերելու համար։
Հայ մարդը դրանց պետք է տա հեռացման, պատասխանատվությունը, պատիժ կրելու մանդատը՝ այսօր մեր երկրն այս վիճակին հասցնելու համար»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան
- Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատիա» է. Խոսրով Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան