Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան
«Մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային, խորը ճգնաժամի մեջ է»,- Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք ունեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար թիմ, կամք, վճռականություն, նաև գիտեն այս բեռի ծանրությունը, պատրաստ են դա պատվով կրել։
Ի. Սաղաթելյանի խոսքով, այս օրերին երկրի իշխանությունը զավթած խմբակը շարունակում է խոսել ոչ թե ապագայից, այլ իրենցից։
«Այսօր մի բան է ասել՝ նախկին իշխանությունները կառուցել են այն ճանապարհները, որոնք տարել են դեպի իրենց խրախճանքի վայրեր։ Լսիր այ հողատու, նախկին իշխանությունները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը։ Արցախը քո համար էր խրախճանքի վայր, որ նվիրեցիր թուրքերին, այդ թվում այդ սարքած ճանապարհները։
Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, Շուշին մեր բերդաքաղաքն են։ Ի հեճուխս քեզ՝ հայ ազգը գոյատևելու է, զարգանալու է, Շուշին շարունակելու է մնալ հայկական»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ Փաշինյանի արած մեկ այլ հայտարարության, որ հունիսի 21-ին մարդկանց հրավիրում է հանրահավաքի։
«Քաղաքացիները զանգահարում ու հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ Կոչ ենք անում լինել շատ հանգիստ, զուսպ, այս մարդն արդեն համակերպվել է, որ ընդդիմություն է լինելու ամիս 21-ին, և մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ, պարզապես ամսի 20-ին պետք է այս չարիք կառավարությանը, նիկոլիզմին սրբենք մեր երկրից»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած. Վահե Հակոբյան
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Ստեփանավանի բնակիչը խնդրեց Ռոբերտ Քոչարյանին լինել իր երեխաների քավորը
- Ինքը պարզապես փողոցային հարբեցող է, չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան
- Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ է չեմ հանդիպել ձեզ, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այստեղ արված աշխատանքը. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին
- Իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոններիր ղեկավարներն. Վահե Հակոբյան