Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կորոնավիրուսից հետո վերականգման ընթացքի մեջ։ Այս պահին այսպես է վիճակը, կարծում եմ՝ նախագահը բավականին տիտանական ջանքեր գործադրում է իր ասելիքը ժողովրդին հասցնելու համար»,- Գյումրիում համակիրների ու կուսակիցների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ինչ իր ուժերի մեջ է, նա կանի։
Սահմանագծման վերաբերյալ հարց հնչեց։ Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ հարցն առաջացել է որպես հետևանք այս ձախողված իշխանությունների վարած արտաքին քաղաքականության։
«Իրոք, դա մեկ օր պետք է լինի, բայց ինչու է այդ հարցը դառնում այդքան հրատապ ընդ որում մի վիճակում, երբ Հայաստանում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։
«Նման բարյացկամություն չի դրսևորվում բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանը չի տեսնում իր առաջ պետություն, տեսնում է իր կողմից նվաստացած, ծեծված, ոչ միայն դիվանագիտական պատասխան, նաև պաշտպանական կազմակեպման առումով պատասխան տալու անընդունակ ղեկավարի։ Այդ մարդու հետո ինչու իրենք պետք է ընդհանրապես բանակցեն։ Իրենք տեսնում են, որ ժամանակավորապես Հայաստանում նման արհավիրք է։ Այդ ժամանակը կարող է շատ երկար չտևել և ամեն հնարավորինս պետք է օգտվել»,- նշեց Լ, Զուրաբյանը։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, ինչքան շուտ հայ ժողովուրդը լուծի այս հարցը, որ ՀՀ ձևավովի լեգիտիմ իշխանություն, որն ի վիճակի է բարձր մակադակով բանավիճել միջազգային ասպարեզում, դնել իր ազգային շահերի պաշտպանության խնդիրները միջազգային նորմերին ու աշխարհաքաղաքական իրողություններին համահունչ, այնքան շուտ այստեղ բարձրացված հարցերը կստանան իրենց լուծումները։
«Այսօր վարվող բանակցություններում տրամաբանություն չկա»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Փաշինյանի առաջարկը էժանագին հնարք է, և դրա հասցեատերը ներքին լսարանն է. Զուրաբյան
- Լևոն Զուրաբյան. Արտահերթ ընտրությունը հատուկ օպերացիա է պետությունը փրկելու ուղղությամբ
- Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
- «Փաստ». Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը խոսվե՞լ է ԱԺ ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու մասին