Կարեն Հովհաննիսյան. Հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի։
Այս հատվածում թշնամու դիրքերն անհամեմատ անբարենպաստ են ( ըստ GPS-ի սահմանի)։ Ի՞նչ է նշանակում անբարենպաստ։ Թշնամին ծավալվելու համար չունի անհրաժեշտ ռելեֆային պայմաններ։
Ծանր զինտեխնիկա, հրետանի չի կարող տեղակայել՝ կրկին ռելեֆային անբարենպաստ պայմաններից ելնելով, իսկ ընդամենը 3-5 կմ խորացումով լուծում է իր համար կարևոր ռազմավարական հարց՝ հետագայում հնարավոր ռևանշին դիմակայելու համար։
Քարվաճառը թշնամու համար ավելի կարևոր է, քան մնացած բոլոր շրջանները, որոնք օկուպացրել է, եթե կորցնի (ու կորցնելու է) Քարվաճառը, ապա հավերժ կփակվի Արցախի հարցը։
Եթե մյուս շրջաններում թշնամին ունի լայն գիծ, որպեսզի զինտեխնիկա առաջ բերեի, ապա Քարվաճառի դեպքում ունի բացառապես մեկ Օմարի լեռնանցք, որը սեպտեմբերից փակվում է։ Այնպես որ, թշնամու համար Քարվաճառը կարևոր ռազմավարական նշանակություն ունի , հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի մասին ով խոսում է, փորձում են լռեցնել
- Կարեն Հովհաննիսյան. Բաքվի բռնապետին օր առաջ պետք է քարշ տանք միջազգային դատարաններ
- Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է
- Կարեն Հովհաննիսյան. Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան