Կարեն Վրթանեսյան. Խաչատուր Սուքիասյանը նախորդ իշխանության սխալներից մեկի վառ օրինակն է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով Գռզո մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանի գրառմանը, հիշեցրել է հոռի երևույթների մասին.
«1990-ականներին Սուքիասյանների անունը հանրային գիտակցության մեջ կարելի է ասել հոմանիշ էր պետության անզուսպ թալանի, մասնավորներից ունեցվածք ու բիզնեսներ խլելու և շատ այլ հոռի երևույթների։
Իշխանության գալով՝ Քոչարյանը որոշեց «не ворошить прошлое» ու թերթել 1990-ականների «կապիտալի նախնական կուտակման» վայրենի էջը, քանի որ գիտակցում էր. եթե ամեն նոր իշխանություն սկսի կապիտալ վերաբաշխել, դրանով հիմք կդնի երկրում անվերջ տնտեսական և քաղաքական անկայունության։
Խաչատուր Սուքիասյանը չգնահատեց դա և 2008-ին լևոնականների խռովության ակտիվ ֆիգուրներից էր։
Ի դեպ, այդ օրերին իր ընտանիքին պատկանող մի օբյեկտ պիցցա էր մատակարարում Ազատության հրապարակում տնավորվածներին։ Երիտասարդները չգիտեն, բայց նիկոլականների այդ հոգեբանական տրավման, որ հիմա իրենց հակառակորդներին «պիցցայակեր» են անվանում, հենց այդ ժամանակներից է. իրենց էին այդպես անվանում ու հիմա «քաղաքացու վրեժ են լուծում», աբառոտկա ֆռում։
2008-ի խռովության տապալումից ինչ-որ ժամանակ անց Սուքիասյանին էլի ներեցին, այս անգամ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանն ընդհանրապես չէր սիրում մարդկանց «դաբիվատ» անել, միշտ երկրորդ շանս տալիս էր։ Եւ նույնիսկ ներկա էր Սուքիասյանի «Ռոսիա» մոլի հանդիսավոր բացմանը։
Այսօր, երբ խոսում ենք Հայաստանի նախորդ իշխանությունների սխալներից, երևի թե Խաչատուր Սուքիասյանն այդ սխալներից մեկի վառ օրինակն է։
Եթե ժամանակին իրենց գործունեությամբ լուրջ զբաղվեին քննիչները, 2008-ին նա չէր մասնակցի Հայաստանի պետականության հիմքերը հաջորդ 10 տարին խարխլող խռովությանը, չէր ապականի ճարտարապետության գլուխգործոց «Ռոսիա» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը, չէր աջակցի 2018-ի հեղաշրջմանը, ի վերջո, այսօր չէր լինի դավաճան կապիտուլյանտի իշխանության հենասյուներից մեկը։
Սակայն պատմությունը «եթե»-ներ չի ընդունում, увы...»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր. Արթուր Վանեցյան
- Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծում էին հայերին, Նիկոլի և Գռզոյի թիկնապահները Արմավիրում ծեծում են հայերին. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան