Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում անցնում են նոր սահմանափակումների
Հակահամաճարակային իրավիճակով պայմանավորված Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նոր սահմանափակումներ են սահմանվել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերային ժամերին՝ ժամը 23-ից 6-ը չեն գործի ռեստորանները, գիշերային ակումբները, դիսկոտեկները, բարերն ու ժամանցի այլ վայրերը։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, քաղաքահին իշխանությունները գործատուներին հորդորել են աշխատակիցների առնվազն 30 տոկոսին, ինչպես նաև 65 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցներին տնից աշխատելու հնարավորություն տալ։
Բացառություն կարող են կազմել նրանք, ովքեր ստացել են պատվաստում։
Բացի այդ, Մոսկվայում երակարատև արձակուրդ է հայտարարվել՝ հունիսի 12-ից 20-ը։ Նշվում է, որ այդ օրերին կաշխատեն պատվաստման կենտրոնները։
Հիշեցնենք, որ նախորդ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի 6701 նոր վարակակիր, ինչը հունվարից ի վեր ամենբարձր ցուցանիշն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները