Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, թոշակառու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա 76 տարեկան է։ Ի դեպ, բացի նրանից ևս յոթ թոշակառու է ներկայացված ցուցակում։
ԿԸՀ ներկայացված ցուցակում եղել է 101 թեկնածու, մեկի գրանցումն անվավեր է ճանաչվել։ Նախկին թիմակիցներից քչերն են մնացել Տեր-Պետրոսյանի ցուցակում, նրանցի շատերը պաշտոն ստացան Նիկոլ Փաշինյանից ու վայելում են։ Վերջին ասուլիսում նրանց արարքը Լևոն Տեր-Պետրոսյանը որակեց՝ սովարական ճամբարափոխություն, առնետավազք։
ՀԱԿ-ի հին ու հավատարիմ դեմքերից ցուցակում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, նա երկրորդ հորիզոնականում է, 3-րդ տեղում Ինեսա Գաբայանն է, որը Փաշինյանի ղեկավարության օրոք Ջրպետկոմի նախագահ նշանակվեց, ապա ազատվեց։
Տեր-Պետրոսյանին չի լքել նաև ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ, հայտնի տնտեսագետ Բագրատ Ասատարյանը, որը ցուցակում հինգերորդն է։ Յոթերորդ տեղում ՀՀ առաջին նախագահի երկարամյան խոսնակ Արման Մուսինյանն է։
Անկուսակցական Տիգրան Պասկևիչյանն էլ ՀՀ առաջին նախագահի թիմում է մնացել։
Թեկնածուների մեծ մասը ՀԱԿ-ից, ընդամենը 17-ն են անկուսակցական։ Ցուցակում ընդգրկված 100 թեկնածուներից 35-ը չեն աշխատում։
Թեկնածուների թվում մեկ համայնքապետ կա։ Քաղսիի գյուղապետ անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը ցուցակի 20-րդ տեղում է։ Ցուցակի 46-րդ տեղում ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն է։
Թեկնածուների թվում կան ՍՊԸ տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ, մարզիչ, ճարտարագետ, էներգետիկ։
Նշենք, որ ՀԱԿ-ը երկրորդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող