Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը, ինչպես նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրանց հեռարձակումը։ Հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հերթական անգամ, առաջին միջադեպը երեկ է եղել, Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որ կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, ամբողջությամբ վճարված է ինչպես քաղաքացիների մուծված հարկերից, այնպես էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամի կողմից»,- ասաց նա։
Ա. Աշոտյանի ներկայացմամբ, իրենց այսօրվա տեսահոլովակում ներառված են ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես խոսում է այն մասին, որ շուտով կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը։
«Այս հատվածը, որ ներառված է եղել մեր քարոզչության մեջ, Հանրային հեռուստաընկերության ցենզորները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- նշեց նա։
Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր «Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին, որը հանգրվանել է վիժվածքի ցուցակի 5-րդ համարում»։
«Եթե առաջին դեպքում հանրայինը մերժել է իբր վիրավորանք, երկրորդ դրվագը մերժել է որպես զրպարտություն։ Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ, ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, թե ոչ, զրպարտություն, թե ոչ, ինքն է որոշում՝ այս կամ այն քաղաքական ուժը կարող է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ այն օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»,- նշեց Աշոտյանը։
Նա նշեց, որ այս միջադեպը դիտարկում են ՝ ուղղորդված քաղաքականության Հանրային հեռուստաընկերության կողմից։
«Այսօրվա միջադեպը, որն ավելի շատ ծավալային առումով մերկացրեց մեր առաջ Հանրային հեռուստաընկերության գրպանային կարգավիճակը օլիգարխների և գործող վարչակազմի համար, թույլ չի տալիս այլևս լռել։ Այսօր մենք քաղաքային գովազդ չենք հեռարձակելու Հանրայինի եթերում հանրայինի պատճառով, որովհետև մերժել է Հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի ընդունումը։ Սա գնահատում ենք որպես ընտրողական մոտեցում քարոզարշավի նկատմամբ, որպես ազատ խոսքի, իրավունքի ոտնահարում, օլիգարխոկրատիայի դրսևորում, որպես Հանրայինի՝ Փաշինյանի գրպանում ծվարած մի ոջիլի գոյություն, որպես Հանրային հեռուստաընկերության կողմից խտրական, հակապետական, հակաժողովրդավարական քաղաքականության իրականացում»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության պահվածքը, երբ նա փոխում է եթերային քաղաքականությունը «օլիգարխ Գռզոյի զանգով կամ օլիգարխ Գռզոյի մանկլավիկների զանգով», երբ փորձում է փոխել իրենց կողմից վճարված օրենքով չարգելված եթերային բոնադակության հեռարձակումը այլ կերպ, քան լրջագույն խոչընդոտ իրենց քարոզարշավին, չեն կարող բնութագրել։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Խաչատուր Սուքիասյանը նախորդ իշխանության սխալներից մեկի վառ օրինակն է
- Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր. Արթուր Վանեցյան
- Փաստ է, վարչական ռեսուրսն օգտագործվում և չարաշահվում է․ Ա․ Վարդևանյան
- Հատկապես Վայոց Ձորում պետք է հիշենք, որ Հայաստանի անվտանգության խարխլումը սկսվեց այստեղից. Սերժ Սարգսյան
- «Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան