Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ հրատապ արձագանքի համար
Հանրային հեռուստաընկերությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:
Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն:Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսիտեսահոլովակներտրամադրելուց, որոնքկարողենհակասելՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:
Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:
Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
- Փաստ է, վարչական ռեսուրսն օգտագործվում և չարաշահվում է․ Ա․ Վարդևանյան
- ՄԻՊ-ը վերահաստատում է. Հանրային հեռուստատեսության ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են սահմանային բնակիչների իրավունքներին
- Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
- ՄԻՊ. Խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան