«Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի երկրպագուները պահանջել են հեռացնել էրոտիկ տեսարանները ֆիլմի նոր սերիայից։ kulturomania.ru կայքի հաղորդմամբ, համապատասխան խնդրագիրը տեղադրված է Change.Org կայքում։
Սերիալի ստեղծողները դերասանների համար վարձել են «ինտիմ մարզիչներ» և հայտարարել դերասանական կազմի ընտրության քասթինգր, ովքեր կնկարահանվեն բաց տեսարաններում:
Խնդրագրում նշվում է, որ Ռոնալդ Ռուել Թոլքինի գիրքը լի է քրիստոնեական սիմվոլիկայով, և որ գրողն ինքը բարեպաշտ կաթոլիկ էր: Խնդրագրի համաձայն, նրա հիշատակը չպետք է ստվերվի անհիմն մերկության պատճառով:
Խնդրագրի հեղինակների կարծիքով, սերիալում ինտիմ տեսարանների ներառումը անհարգալից վերաբերմունք է Թոլքինի ժառանգության նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները